«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բանակի հրամկազմն է, որ վերջին խոսքն է ասելու գալիք կռվում

Բանակի հրամկազմն է, որ վերջին խոսքն է ասելու գալիք կռվում
16.04.2023 | 23:47

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստում է էսկալացիա, պարզ ասած` ծավալուն հարձակում, այլ կերպ ասած` պատերազմ:

Այս պարագայում շատ կարևոր մի հանգամանք կա, որի մասին չեն խոսում. Ադրբեջանի հասարակ ժողովուրդը ծանր վիճակում է. կարծրացած օլիգարխիա, տնտեսական ծանր վիճակ, բազմահազար զոհեր ու ռեպրեսիաներ:

Թշնամական երկրի իշխանությունը որևէ այլ ձեռքբերում, բացի պատերազմը, ավելի ճիշտ` դրա արդյունքները, չունի, բայց խնդիր կա` այն կիսատ է. չկա Զանգեզուրի միջանցք, որը հորինել են ադրբեջանցիները, և վերջապես Ղարաբաղի տարածքից մոտ 3000 քառակուսի կմ դեռևս հայկական իշխանության տիրապետման և ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո է:

Ադրբեջանի ընդդիմությունը այս հանգամանքը հստակ օգտագործում է Ալիևի դեմ` պնդելով, որ նա չի ավարտում իր իսկ սկսած գործը. դրամ գումարվում են ներքաղաքական հարցերը, արտաքին ճնշումները, տնտեսական խնդիրներ. անգամ բախտի բերմամբ ձեռք բերված հաղթանակն էլ թղթին չի հանձնվում` խաղաղության պայմանագիրն արտաքին և ներքին մակարդակներում չի համաձայնեցվում ու կնքվում. Բրյուսելյան մոդելին դեմ է ՌԴ-ն, ՌԴ-ի մոդելին` Բրյուսելն ու Վաշինգտոնը:

Ներքին տեսանկյունից Նիկոլին նույնպես շահավետ չէ չակերտավոր խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ, անկախ իր հայտարարություններից, նա լավ գիտի, որ դա իր քաղաքական վախճանը կլինի, դրան գումարած երկրի տոտալ դեստաբիլիզացիա` անհայտ ճակատագրով, իշխանության կորուստ կամ դրա վտանգ, անվտանգության իրական երաշխիքների բացակայություն:

Մի խոսքով, միակ ճանապարհը, որով Ադրբեջանը կարող է փաստի ուժով հաղթանակներ արձանագրել, որոնք կբավարարեն իր ներքին զանգվածներին, դա պատերազմով ողջ Ղարաբաղը վերցնելն ու Զանգեզուրի միջանցքը բռնի ճանապարհով բացելն է:

Պատերազմը, անկախ ելքից, միշտ էլ ցավ է, կորուստ ու ողբ, բայց դրանից խուսափողները երկու անգամ են մահանում. սկզբում` հոգով, հետո` մարմնով:

Անկախ ՀՀ իշխանությունից, դրա տեսակից ու գաղափարներից, գալիք պատերազմում վերջին խոսքը լինելու է ՀՀ բանակի հրամանատարությանը:

Եթե բանակի հրամանատարությունը մի ճակատում ջարդի թշնամու զինված ուժերին, ապա դա հանգեցնելու է թե՛ ադրբեջանական ընդհանուր բանակի պարտության, թե՛ ալիևյան ռեժիմի անկման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է մի քանի իշխանափոխության Ադրբեջանի տարածքում. այս պարագայում կարող է կրկնվել 1992-94թթ. սցենարը, երբ պարտությունների հետևանքով Ադրբեջանում անընդհատ իշխանափոխություններ էին, որից օգտվելով էլ հայերս ազատագրում էինք Ղարաբաղը և հարակից շրջանները:

Մի խոսքով. եթե մինչ գալիք բախումը իշխանափոխություն չլինի, ապա միայն բանակի հրամկազմն է, որ վերջին խոսքն է ասելու գալիք կռվում:

Հույսը վերջինն է մահանում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ